Ռեալի ղեկավարությունը խոստացել է պարգևատրել ֆուտբոլիստներին, եթե ակումբը դառնա ՉԼ-ի գավաթակիր և Իսպանիայի չեմպիոն
ՍպորտՄադրիդի «Ռեալի» ղեկավարությունը թիմի ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին խոստացել է վճարել 40 մլն եվրո, եթե ակումբն ընթացիկ մրցաշրջանում կարողանա նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը և դառնա Իսպանիայի չեմպիոն,- տեղեկացնում է «A Bola»-ն:
«Արքայական ակումբը» նմանատիպ հաջողության չի հասել շուրջ 60 տարի: Վերջին անգամ «սերուցքայինները» դարձել են Իսպանիայի չեմպիոն և նվաճել ՉԼ-ի գավաթը 1957/58թթ. մրցաշրջանին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ: Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա այսօր` մայիսի 2-ին, Երևանի ժամանակով 22:45-ին: