ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Աշոտ Նավասարդյանի անվան դպրոց
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մայիսի 2-ին այցելել է Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոց։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,
պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Աշոտ Նավասարդյանի կիսանդրու մոտ, եղել է դպրոցում գործող, քաղաքական և պետական գործչի անվան թանգարանում, ծանոթացել կրթօջախի նախնական զինվորական պատրաստության դասարանի պայմաններին։
ՀՀ պաշտպանության նախարարը դպրոցում ներկա է գտնվել նաև մայիսյան հաղթանակներին նվիրված հայրենասիրական միջոցառմանը: