Կալանավայրերում մահվան դեպքերի, այդ թվում ինքնասպանությունների թիվը նվազել է
Հասարակություն2017թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է մահվան 8 դեպք:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ դրանցից 1-ը` ինքնասպանություն է եղել, իսկ 2016թ. հունվարի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել էր մահվան 12 դեպք, որոնցից 3-ը` ինքնասպանություն: