Հրաձիգներ Լիլիթ Մկրտչյանը և Հրաչիկ Բաբայանը կմասնակցեն Պլզենի մրցաշարին
ՍպորտՀրաձգության Հայաստանի հավաքականի երկու անդամներ` Լիլիթ Մկրտչյանը և Հրաչիկ Բաբայանը, կմասնակցեն Պլզենի միջազգային մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի Պլզեն քաղաքում անցկացվող 48th Grand Prix of Liberation-ին այս տարի մասնակցում են նաև Լիլիթ Մկրտչյանը և Հրաչիկ Բաբայանը: Մկրտչյանը կմասնակցի վազող թիրախ և վազող թիրախ խառը վազք ձևերում, իսկ Բաբայանը 10 մետր օդամղիչ հրացան ձևում:
Հայ հրաձիգների համար պայքարը կսկսվի մայիսի 4-ից: