Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Յուվենտուս»-ը հաղթեց «Մոնակո»-ին
ՍպորտՖուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուս»-ը արտագնա խաղում գերազանցեց ֆրանսիական «Մոնակո»-ին (0:2):
Առաջին խաղակեսի 29-րդ րոպեին գնդակի հրաշալի խաղարկումից հետո ուժեղ և դիպուկ հարվածով «ծեր սինյորա»-ին առաջ մղեց Գոնսալո Իգուայինը: Երկրորդ կեսի 59-րդ րոպեին արգենտինացին դարձավ նաև դուբլի հեղինակ` հաշիվը դարձնելով 0:2:
Այս հանդիպումը հոբելյանական էր նաև «Յուվենտուս»-ի դարպասապահ Բուֆոնի համար, ով Չեմպիոնների լիգայում իր 100-րդ հանդիպումն անցկացրեց:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 9-ին: