Ավտովթար Երևանում. բախվել են Toyota Corolla-ն ու Opel-ը. կա վիրավոր
ՀասարակությունՄայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոս փողոցի խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի բնակիչ, 22-ամյա Հովհաննես Աղաջանյանի վարած Toyota Corolla մակնիշի 81 DM 100 համարանիշի և Opel մակնիշի ՕZ 863 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը տեղում բժշկական օգնություն ցուցաբերեց Opel-ի վարորդին, ինչից հետո նրան տեղափոխեցին Էրեբունի բժշկական կենտրոն:
Ըստ դեպքի վայրում հավաքված ականատեսների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ը, ով շրջադարձի ժամանակ պետք է զիջեր գլխավոր ճանապարհով ընթացող Toyota Corolla-ի վարորդին, սակայն չզիջելով ՝ ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո տեղի է ունեցել վթարը:
Ամբողջական նյութը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում: