Ավտովթար Լոռու մարզում. 21-ամյա վարորդը «06»-ով կամրջից ընկել է Դեբեդ գետը
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է
Այսօր՝ մայիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակիչ՝ 21-ամյա Մասիս Մուրադխանյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 FG 249 համարանիշի ավտոմեքենայով Ախթալայի վարչական տարածքում գտնվող կամրջի վրա կորցրել է մեքենայի կառավարումը և կամրջից ընկել Դեբեդ գետը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Մ. Մուրադխանյանը և նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 21-ամյա Արթուր Պետրոսյանը, 21-ամյա Ջհան Սուքիասյանը և 16-ամյա Դավիթ Պետրոսյանը իրար օգնելով դուրս են եկել գետում հայտնված ավտոմեքենայի միջից։
Շարունակությունը՝ այստեղ: