Խոշոր ավտովթար Երևանում. «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ BMW-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Opel-ին. վերջինը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ մայիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Սարալանջի խճուղու և Ազատության պողոտայի խաչմերուկում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ, BMW մակնիշի 01 NM 015 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Opel մակնիշի 34 LR 369 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Շարունակությունը՝ այստեղ: