Ադրբեջանը հրադադարը խախտել է ՀՀ սահմանին և Արցախի հետ շփման գծում
ՀասարակությունԱրցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 4-ին և լույս 5-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 730 կրակոց:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական ծառայություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ ՀՀ սահմանին ևս եղել են կրակոցներ, սակայն զգալիորեն ավելի պակաս: Կորուստներ չեն եղել: