Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու


«Հերոսի ծնողները». Կապիտան Ուրֆանյանի մայրը ապրում է ժամանակի հետ խորացող կարոտով, բայց քայլերն ուղղում է առաջ

«Արմենպրես»-ի «Հերոսի ծնողները» նախագիծն այս անգամ ներկայացնում է ապրիլյան պատերազմի հերոս, Մարտակերտում նահատակված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրիկին՝ Համեստ Ներսիսյանին:

Տիկին Համեստին առաջին անգամ չէ, որ տեսնում էի. միջոցառումների ժամանակ հաճախ էի հանդիպում, մտովի կառուցում էի նրա կերպարը ու փաստորեն, չէի սխալվում: Ինձ համար արտաքինից բավականին խիստ թվացող տիկին Համեստը ներքուստ շատ փխրուն ու բարի է, փխրուն, բայց միեւնույն ժամանակ կյանքի պայքարում չնահանջող. Արմենակ Ուրֆանյանի մայրը, հավանաբար, այսպիսին էլ պիտի լիներ:

Ինչ էլ պատմում էր, միայն ժպիտով, ասում է՝ Արմենի թողածը միայն լուսավոր հիշողություններն են որդու մանկության, դպրոցական տարիների, ռազմական ուղով շարժվելու որոշման, բանակին ու իր զինվորներին անչափ նվիրվելու, ի վերջո առաջին սիրո մասին:

«Հիմա, որ հետ եմ նայում, մտածում եմ՝ կարծես նրան բերած լինեմ հենց հայրենիքի համար. հունվարի 28-ին էլ ծնվեց»:

Արմենակի ծնվելուց հետո ընտանիքը մե՛կ հայրենիքում է եղել, մե՛կ Ռուսաստանում է փորձել մշտական բնակություն հաստատել, բայց երեխաները նախընտրել էին Հայաստանը: Տիկին Համեստի խոսքով՝ նրանց համար հայրենիքում ապրելն ազատություն նման մի բան էր:

«Արմենս շատ ակտիվ էր, բայց միեւնույն ժամանակ լսող: Դեռ դպրոց չէին գնում, տեղափոխվեցինք Ռուսաստան, մի քիչ մնացինք, բայց ամեն ամառ երեխաներին Հայաստան էի բերում տատիկի մոտ: Զգում էի, որ Ռուսաստանին դժվարությամբ են հարմարվում, հայրենիքը ձգում էր:  Մի պահ նորից վերադարձանք Հայաստան, կարճ ժամանակ դպրոց գնաց այստեղ, բայց հետո էլի տեղափոխվեցինք Ռուսաստան: Դե հայ ենք, երեխաներ են, անընդհատ հեռուստացույցով  տեսնում էին, լսում պատերազմի մասին, հարցեր էին տալիս, մեկ-մեկ էլ պառկում էինք իրար հետ՝ ես ու երկու եղբայր, սկսում էի պատմել արցախ յան դեպքերի մասին, նրանց այդ պատմությունները հետաքրքիր էին»:

Արմենակի համար ոչ միայն պատմություններն էին, փաստորեն, հետաքրքիր, այլեւ հենց ռազմական ոլորտը. մի քանի անգամ Սուվորովի անվան ռազմական ուսումնարանի կողքով անցնելիս մտածել ու բարձրաձայնել էր՝ մի օր անպայման գեներալ է դառնալու:

«Վազգեն Սարգսյանով էր միշտ հիանում՝ որպես իսկական հայի կերպար: Մենք դեմ չէինք, որ ռազմական ուղով առաջ գնա, բայց ասացի՝ Արմեն ջան, եթե ծառայելու ես, գնա Հայաստան, քո հայրենիքում ծառայի, բայց ով իմանար, որ 25 տարի այսպիսի վիճակ է: Ի վերջո, ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ. սկզբնական շրջանում մենք Արմենիս հետ չէինք, մենակ եկավ, այստեղ՝ մորս մոտ էր մնում: Փոքր եղբայրն էլ չդիմացավ, ասաց՝ էլ չեմ մնում, եկեք գնանք Հայաստան: Բոլորով վերադարձանք»:

Սենյակի պատերին Արմենակի՝ տարբեր ժամանակներում արված նկարներն էին, զինվորական համազգեստները, շքանշանները, պատվոգրերը, մատյաններ հերոսի կատարած գրառումներով եւ նրա զենքի կտորները: Տիկին Համեստն ասում է՝ այնտեղ, որտեղ հիմա որդու համազգեստներն են, մի ժամանակ կախված էին նրա մեդալները, որոնց հերոսն արժանացել էր սպորտի ոլորտում գրանցած հաջողությունների համար: Ամեն մրցույթից առաջ մարտական էր տրամադրվում, նախքան գնալը տատիկին ասում էր՝ մեխը խփի, գալիս եմ:

«Արմենս լավ մարզիկ էր, թաեքվոնդո մարզաձեւով էր զբաղվում: Հետո հայրն առաջարկեց, որ հաճախի ձյուդոյի պարապմունքների, դա էլ արեց: Նաեւ շատ լավ լողալ գիտեր»:  

Ինստիտուտում Արմենակը հրետանավորի մասնագիտությունն էր ընտրել, սակայն երրորդ կուրսում հասկացել էր, որ ուղղությունը փոխել է պետք դեպի հրաձգային վաշտ:

«Արմենս կրակել էր շատ սիրում. հետո ես նեղացա նրանից, ասացի, որ չեմ խոսելու նրա հետ այդ որոշման պատճառով, որովհետեւ ես դեմ էի,  գիտեի, թե ինչ բան է առաջին գիծը, բայց արի ու տես, որ որդուս համար առաջին գիծ պահելը հպարտություն էր: Արմենիս մարտավարության դասախոսի հետ էլ մի օր հանդիպեցինք, մի քանի բան պատմեց: Ասում էր՝ Արմենս դասի ժամանակ հարցեր չէր տալիս, բայց շատ ուշադիր էր լսում,  դասի վերջում մոտենում, բոլոր հարցերը հերթով տալիս էր: Գնացել, դիվերսիաների մասին սկավառակներ էր գնել, նայում էր, ուսումնասիրում էր, թե որ պարագայում ինչ պÕ �տք է անել:  Ավարտելուց հետո համարյա երկու տարի Արցախում մնաց, չեկավ. այնքան հարմարվեց, կարծես Մարտակերտից լիներ: Դե, արձակուրդներ ուներ, հետո էլ, երբ Գոհարիկը հայտնվեց, շաբաթվա վերջ մեկ-մեկ գալիս էր»:

Գոհարիկը Արմենակի հարսնացուն էր. նրան առաջին անգամ տիկին Համեստն էր տեսել իր մարզասրահում. տեսել ու նրա խոսքով՝ քարացել էր աղջկա տեսքից:

«Շատ ուրիշ է Գոհարիկը. ինքն էլ Արմենիս նման բոյով, շատ համեստ է ու բարի. մի անգամ շատ հանգիստ խոսք բացեցի, դե, մենք Արմենիս հետ ընկերներ էինք, ամեն հարցում իրար հետ խոսում էինք, ասացի՝ տղես, նենց աղջիկ եմ տեսել, դարձավ, ասաց՝ դե քո ճաշակը գիտենք, ու ծիծաղեց: Գոհարիկի նկարը ցույց տվեցի ու զգացի, որ հավանել է: Մի օր էլ դեսից- դենից խոսում էինք,  կանգնեցի, շատ ուղիղ ասացի՝ Գոհարիկ, դու, որ իմ տղային տեսնես, հաստատ չէ չես ասի: Հիմա Գոհարիկս կարմրել է, չգիտի՝ ինչ ասի, ու ծիծաղում ենք: Երկուսն էլ շատ ամաչկոտ էին, որոշեցի մի պատահական հանդիպում կ ազմակերպել, ու հա, հենց իրար տեսան, ես զգացի, որ միանգամից հավանեցին իրար:  Բա, նշանադրությունն ինչ  պատահական եղավ: Գիտեք, Արմենս նման որոշումներ կայացնում էր, բայց իր ամեն քայլը  վստահ էր անում, կշռադատելով: Ամենակարեւորը Արմենիս մեջ մաքրություն, բարություն շատ կար, ու իրար շատ էին նման: Նրանք երկուսն էլ առաջին անգամ էին սիրում»:

Գոհարիկը մի անգամ Արմենակին հարցրել էր՝ արդյոք լինում են դեպքեր, երբ պայմանագրային զինծառայողները դիրքեր չեն բարձրանում, Արմենակը պատասխանել էր, որ դիմում գրելու դեպքում, կարող են մնալ զորամասում, այնտեղ անցկացնել ծառայությունը, հարսնացուն առաջարկել էր նրան դիմում գրել ու նույնպես դիրքեր չբարձրանալ,  Արմենակը շատ կարճ պատասխանել էր՝ չեմ կարող:

«Շատ ուրիշ ձեւի էր սահմանը պահում, գործի մեջ հմուտ էր: Երկու հրաձգային գումարտակ էր փոխել, իր հրամանատարին ասել էր՝ ամենաթափթփված գումարտակը տվեք ինձ, ես ոտքի կհանեմ: Միշտ այդպես ձգտում էր դեպի լավը, դեպի առաջ ու տարբերվում էր ամեն ինչով: Բանակից, զինվորական կյանքից ընդհանրապես չէր խոսում, մեր զրույցները հիմնականում նրա զինվորների մասին էին: Ո˜նց էր սիրում իր տղերքին, ո˜նց էր պահում: Մի օր նշանածն այստեղ էր, հիվանդ էր, ասաց՝ ես քեզ կբուժեմ, նարինջը կտրեց, սխտորը լցրեց վրան ու ասաց՝ դե կեր, հպարտ-հպարտ ասաց՝ բա, իմ զորքը  սենց եմ պահում: Թոնիր էր պատրաստել իրենց մոտ, ամեն հարմարություն ստեղծել էր, ասում էր՝ ինչի պիտի իմ զինվորը խորոված չուտի, ու չհաշված տան պահածոները, մուրաբաները, որոնք Արմենս կյանքում չէր ուտում, բայց  ամեն անգամ տանում էր իր հետ սահման: Զինվորներն իր համար առաջին տեղում էին: Նրանց համար իսկական ընկեր էր, ցանկացած հարցում ինչ գնով էլ լիներ, պիտի հասներ օգնության»:

Որդու զինվորները մինչև այսօր էլ այցելում են տիկին Համեստին, պատմում նրան Արմենակի կյանքի մասին անհայտ մնացած պատմություններ, որոնցում  հերոսի մայրը նորովի է բացահայտում հարազատ որդուն, նրա կերպարն ամբողջացնում՝ լավագույն հատկություններին ավելացնելով եւս մի քանիսը:

«Բանից պարզվում է, որ իմ տղային այնքան մարդ է ճանաչել, որ չենք էլ իմացել. դե, երբեք չի խոսել իր շրջապատի մասին, շատ համեստ էր: Մի անգամ հարցրեց ինձ՝ կարող ես ասել՝ մարդու ամենաարժեքավոր հատկությունը որն է, ասացի՝ որն է, տղես, պատասխանեց՝ համեստությունը: Զինվորները փաստում են, որ լավ հրամանատար, լավ ընկեր լինելուց զատ Արմենս նախեւառաջ լավ մարդ էր: Ընկերները պատմում են, որ երբ դիրքերից իջնում էին, Արմենս առաջարկում էր՝ հավաքվեն, նստեն միասին, զրուցեն, ու միշտ ասում էր՝ ես ոչ մի քայլ հետ չեմ գնալու, որովհետեւ հիմա, որ հետ գնաս, 50-60 տարի հետ ո կարող  է նորից նույն խրամատում հայտնվես ու պայքարդ շարունակես, ասում են՝ ու այո, նա իր գործով դա ապացուցեց, որ ոչ մի քայլ հետ չի գնալու»:

Հերոսի մայրը համոզված է՝ այժմյան սերունդը շատ դասեր քաղեց թե ապրիլյան պատերազմից, թե ապրիլյան հերոսների պայքարից: Ասում է՝ չգիտի՝ արդյոք պատերազմի տարիներին ծնված ու մեծացած սերնդի նման սերունդ նորից կլինի՞: 

«Նրանցից ո՞ր մեկս նման բան կսպասեր, բայց մի պահ էլ մտածում եմ՝ ախր, սա դժվարությունների միջով անցած, հաղթահարած  սերունդն է: Շատերը գիտեն, խոսում են տղաների մասին,  բայց դրա հետ մեկտեղ կան մարդիկ, որ չեն էլ ճանաչում, անտարբեր են: Երթուղայինի մեջ մեկ-մեկ խոսք եմ բացում, տեսնեմ՝ գիտեն, բայց չէ, չեն ճանաչում, նրանց դա չի հետաքրքրում: Ամեն դեպքում կարծում եմ՝ պատերազմը խորը հետք թողեց, առաջին գիծ կանգնած տղաները  պարզապես ապացուցեցին, որ եթե մարդու ոգին տեղն է, ուրեմն առանց զենքի էլ նա հնար կգտնի պայքարելու»:  

Տիկին Համեստի համար որդու հետ քայլելը, նույնիսկ հյուր գնալն էր հպարտություն. հիմա ուզում է առաջ նայել, բայց վախենում է ժամանակի հետ խորացող կարոտից ու դատարկությունից:

«Ահագին ժամանակ է անցել, բայց ոնց որ երեկ լիներ: Չգիտեմ՝ ոնց որ չհավատամ, որ չի գալու, ախր պիտի ապրեր»:

Սյուզի Մուրադյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Հ.Գ. Արմենակ Ուրֆանյան, Ռոբերտ Աբաջյան, Անդրանիկ Զոհրաբյան եւ Քյարամ Սլոյան. հերոսներ, որոնք կյանքի գնով պաշտպանեցին իրենց վստահված դիրքը՝ ընկերոջ կյանքը գերադասելով սեփականից, անուններ, որոնք հավերժ կապված կլինեն իրար:

Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»