Սերժ Սարգսյանը մտահոգված չէ եռյակի հանրահավաքներով. Էդուարդ Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո ՀՀԿ-ի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ երկրի ղեկավարը մտահոգված չէ ոչիշխանական եռյակի նախաձեռնած հանրահավաքներով,- այս մասին տեղեկացնում է ORER.am-ը: Նրա խոսքով` մտահոգվելու ոչինչ չկա, հանրահավաքները քաղաքական պրոցեսներ են, իշխանությունն էլ կողմ է քաղաքական բազամակարծությանը. «Ցանկացած օրինական միջոցառում բնական է: Եռյակի խնդիրները քննարկում է եռյակը, մենք մեր խնդիրներն ունենք»:
Դիտարկմանը, թե իշխանությանը չի՞ մտահոգում այն, որ ժողովուրդը իշխանափոխություն է պահանջում, Շարմազանովն ասաց. «Ես կխնդրեի, որ չգայթակղվեիք որոշ ընդդիմադիրների զգացմունքային ելույթներից և ժողովրդի անունից չխոսեիք»:
Շարմազանովի տեղեկացմամբ` նիստի ընթացքում անդրադարձել են
Ֆրանսիայում կայանալիք՝ Սարգսյան-Օլանդ-Ալիև հանդիպմանն ու ՏԻՄ ընտրություններին:
ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց, որ կադրային քաղաքականությանն անդրադարձ չի եղել: