Մեղրիում 41-ամյա տղամարդ է մահացել. հարազատները վիրաբույժին են մեղադրում
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի հիվանդանոցում ապրիլի 30-ին 41-ամյա տղամարդ է մահացել: NEWS.am-ի թղթակցին մահացած Սուրեն Սարգսյանի հարազատները հայտնեցին, որ նա մահացել է բժիշկների սխալ ախտորոշման եւ անպատասխանատվության հետեւանքով:
«Նախնական բոլոր նշանները՝ ստամոքսի ուժեղ ցավ, փսխում, կոկորդից խեղդող-ճնշող զգացողություն, եղել են ինֆարկտի, սակայն բժիշկներն ասել են, որ նրա մոտ ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում է, ուժեղ մրսածություն: Բժիշկ Մհեր Աբրահամյանի մեղավորության պատճառով է Սուրենը մահացել»,- պատմեցին հարազատները:
Նրանց խոսքով, Սուրենը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել: Հարազատները պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին:
Նշենք, որ Սուրեն Սարգսյանը երկու անչափահաս երեխա ուներ: