Հանդբոլի Հայաստանի չեմպիոն է դարձել ՖԻՄԱ-ի թիմը
ՍպորտԱվարտվել է Բանակի կենտրոնական մարզական ակումբի մարզադահլիճում ընթացող հանդբոլի տղամարդկանց ՀՀ առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդբոլի ՀՀ չեմպիոն է դարձել ՖԻՄԱ (Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական ակումբ) թիմը, երկրորդ տեղն է զբաղեցրել Վանաձորի թիմը, իսկ երրորդ տեղը՝ Արցախի թիմը: Առաջնությունն անցկացվել է ապրիլի 30-ից մայիսի 5-ը, որին մասնակցել են 6 թիմեր՝ Հայաստանից և Արցախից: