Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան


«Այս տարիների ընթացքում բազում առիթներ եք ունեցել համոզվելու, որ մենք ոչ թե խոսքի, այլ գործի՛ կողմնակիցն ենք». Տարոն Մարգարյանը էրեբունցիներին

 

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ: Էրեբունցիներին ներկայացնելով անցած տարիների ընթացքում «Ավելի լավ Երևան» ծրագրի շրջանակում կատարած աշխատանքները՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն, ինչն արվել է այս տարիների ընթացքում, հնարավորություն է տվել երևանցիներին հասկանալու, որ Երևանի ավագանու այս թիմն օր ու գիշեր աշխատելով, բնակիչների հետ միասին, արեց ամեն ինչ, որ Երևանը զարգանա համաչափ, դառնա ավելի բարեկարգ ու հարմարավետ: Այսօր մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում առկա են բարեկարգված հազարավոր բակեր, նոր կառուցված խաղահրապարակներ, բազմաբնակարան շենքերի նորոգված տանիքներ ու մուտքեր, վերանորոգված ու անհրաժեշտ գույքով և պայմաններով ապահովված կրթական և մշակութային հաստատություններ:

«Շատ երկար կարելի է թվարկել անցած 4 տարիներին տարբեր ուղղություններով իրականացված բոլոր այն աշխատանքները, որոնք որոշակիորեն բարելավել են մեր բնակիչների առօրյա միջավայրը: Բայց դեռ շատ անելիքներ էլ մնացել են, քանի որ տասնամյակներ շարունակ կուտակված բոլոր խնդիրներին ընդմենը 4 տարում լուծումներ տալը ուղղակի հնարավոր չէր և դա բոլորն են հասկանում: Բայց կատարած աշխատանքների ծավալները տեսնելով ու հաճախ նաև դրանց իրականացմանն աջակցելով և մասնակցելով, վստա՛հ եմ, դուք համոզվեցիք, որ մեր թիմը բանիմաց է, սրտացավ, ունի՛ բավարար կամք և վճռականություն՝ հաղթահարելու դժվարություններն ու կյանքի կոչելու հավակնոտ ծրագրեր»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը՝ խոսելով մայրաքաղաքի առաջիկա հինգ տարիների զարգացումն ապահովող Հանուն Երևանի ծրագրի մասին, վստահեցրել է, որ նախանշված բոլոր այդ ծրագրերը ևս կյանքի են կոչվելու ամբողջությամբ՝ ապահովելով Երևանի աստիճանական զարգացման շարունակականությունը:

«Այս տարիների ընթացքում բազում առիթներ եք ունեցել նաև համոզվելու, որ մենք ոչ թե խոսքի, այլ գործի՛ կողմնակիցն ենք: Մեզ համար առաջնահերթը եղել և մնում է մեր բնակչի հոգսը հնարավորին թեթևացնելը, նրանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելն ու օժանդակելը, այլ ոչ թե հոգսի մասին անընդհատ խոսելն ու ոչինչ չանելը: Մեր թիմը մի՛շտ է եղել հոգածության կարիք ունեցող մեր համաքաղաքացիների կողքին: Անցած 4 տարիների ընթացքում կազմակերպված առողջապահական ակցիաների շրջանակում անվճար հետազոտություններ և բուժում են ստացել մեր տասնյակ հազարավոր համաքաղաքացիներ: Սոցիալապես անապահով տասնյակ հազարավոր ընտանիքներ էլ եղել են մեր մշտական հոգածության ներքո և հասցեական աջակցություն են ստացել»:

Երևանն այսօր միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից ճանաչվում է որպես մատչելի և առավել հարմարավետ քաղաք, ուր խորհուրդ է տրվում անպայման այցելել, նշել է Երևանի գործող քաղաքապետն ու նկատել, որ արվելու է հնարավորը, որպեսզի Երևանի ձեռքբերված համբավը պահպանվի:

«Զբոսաշրջությունը խթանելու նպատակով նոր ենթակառուցվածքների և համապատասխան միջավայրի ստեղծումը մեզ համար առաջնահերթություն է, ինչը մենք նախատեսում ենք իրականացնել առաջիկա 5 տարիների ընթացքում: Այդ շարքում, բնականաբար, առաջիններից մեկը «Էրեբունի» արգելոց-թանգարանն է, որը մեր 2800-ամյա քաղաքի պատմության կանգուն վկայությունն է: Եվ Երևանն աշխարհում առավել ճանաչելի դարձնելու և մեր հնագույն քաղաքի պատմությունն աշխարհին լավագույնս ներկայացնելու նպատակով, առաջիններից մեկը մենք կյանքի կկոչենք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Շենգավիթ ու Կարմիր բլուր հնավայրերի վերակառուցման ծրագրերը»,- նշել է Տարոն Մարգարյանն ու համոզմունք հայտնել, որ դրանց կյանքի կոչման արդյուքնում, ժամանակակից տեխնոլոգիական լուծումների շնորհիվ, մեր քաղաքի հազարամյակների պատմությունն իսկապես լիարժեք կներկայացվի:

«Սիրելի էրեբունցիներ վստահեք ա՛յն թիմին, որը ձե՛ր խորհուրդներով, ձե՛ր աջակցությամբ և ձե՛զ հետ միասին այս տարիների ընթացքում ապահովել է Երևանի զարգացումը: Ու ես համոզվա՛ծ եմ, որ մենք միասին կշարունակե՛նք մեր համատեղ աշխատանքը Հանուն Երևանի»:

Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»