Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Nissan Teana-ն, Nissan March-ը և Renault Logan-ը. կան վիրավորներ
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցի թիվ 31 շենքի դիմաց Nisan March մակնիշի 95 VP 995 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Տիգրան Ղարաբաղցյանը բախվել է Մուշեղ Սարգսյանին պատկանող Nissan Teana մակնիշի 35 AՏ 194 համարանիշի և Համլետ Եղիազարյանին պատկանող Renault Logan մակնիշի 937 ԼV 61 համարանիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ի վարորդ Հ. Եղիազարյանը, նրա ուղևորներ՝ 20-ամյա Գևորգ Երեմյանը և 21-ամյա Նարեկ Շաբոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Տեղում օգնություն է ստացել նաև Nissan Teana-ի ուղևոր՝ 27-ամյա Արայիկ Գրիգորյանը։
Շարունակությունը՝ այստեղ: