«Արմավիր» եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում իրականացվել են դեզինսեկցիոն եւ դեզինֆեկցիոն միջոցառումներ
ՀասարակությունՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում շարունակում են ընթանալ սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աշխատանքները:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ այս գործողությունների շրջանակներում ՀՀ ԱՆ «Արմավիր» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում սահմանված չափորոշիչներին համապատասխան իրականացվեցին դեզինսեկցիոն եւ դեզինֆեկցիոն միջոցառումներ:
Նշենք, որ համապատասխան ընկերության մասնագետների կողմից բուժմասերի, բնակելի գոտիների, սանհանգույցների եւ խոհանոցների դեզինսեկցիոն եւ դեզինֆեկցիոն միջոցառումներն իրականացվում են բոլոր քրեակատարողական հիմնարկներում եւ կրում են մշտական բնույթ: