Մանչեսթեր Սիթին ջախջախել է Քրիսթալ Փելասին
ՍպորտԱնգլիայի առաջնության 36-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 5 անպատասխան գնդակ է ուղարկել «Քրիսթալ Փելասի» դարպասը:
Հանդիպման հաշիվը երկրորդ րոպեին բացել է իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան: Երկրորդ խաղակեսում մեկական անգամ աչքի են ընկել Վենսան Կոմպանին, Կևին Դե Բրյույնեն, Ռահիմ Ստերլինգը և Նիկոլաս Օտամենդին:
Այս հաղթանակի շնորհիվ մանչեսթերցիները վաստակել են 69 միավոր և գտնվում են երրորդ տեղում: