Աբովյանում երեք ավտոմեքենա է դուրս բերվել անձրևաջրերի կուտակումից
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին, ժամը 16:20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի կենտրոնական խաչմերուկում կուտակված անձրևաջրերի հետևանքով BMW մակնիշի ավտոմեքենան խափանվել է, անձրևաջրերը լցվում են ավտոմեքենայի մեջ. ներսում երեխաներ կան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը BMW մակնիշի ավտոմեքենան ջրածածկից դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ փրկարարները ջրածածկից դուրս են բերել ՎԱԶ-2106 մակնիշի 23 SU 303 և ՎԱԶ-2115 մակնիշի 35 FQ 028 պետհամարանիշներով ավտոմեքենաները (3 ուղևոր):