Հունահռոմեական ոճի ևս 4 ըմբիշ կպայքարի Եվրոպայի առաջնության մեդալների համար
ՍպորտՍերբական Նովի Սադ քաղաքու ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը մոտենում է ավարտին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունահռոմեական ոճի ըմբիշներից պայքարի մեջ կմտնեն Հայաստանը ներկայացնող 4 մարզիկներ: 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը կմրցի թուրք Մուրատ Դագի հետ: 75 կգ քաշային Կարապետ Չալյանը` սերբ Վիկտոր Նեմեսի հետ: 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը` Դմիտրո Պիշկովի, իսկ 85 կգ քաշային վրացի Ռոբերտ Կոբլիաշվիլիի:
Հունահռոմեական ոճի ըմբիշներից նախօրեին բրոնզե մեդալ էր նվաճել 2016 թվականնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: