Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան


Ես հիմա մի տեսակ փակ եմ ապրում, բայց մենակ չեմ. Տիգրան Մանսուրյան

Մեծ մարդկանց մասին կամ պիտի լռել կամ դարձյալ լռել՝ թույլ տալով, որ զուսպ լռության մեջ լսելի լինեն իրենք՝ իրենց էությամբ, իրենց արվեստով: Սեպտեմբերի 13-ին Երևանի ժամանակակից անկյուններից մեկում երիտասարդներն իրարանցման մեջ էին. աթոռներ էին տանում-բերում, հայացքով խնդրում, երբեմն էլ պահանջում լավ տեղերը թողնել հենց իրենց: Չորս ընկերներս նախանշված ժամից քառասուն րոպե շուտ էինք ներկայացել. չէ, ամենևին էլ ամենալավ աթոռներին հասնելու նպատակ չունեինք, միայն թե, թեկուզ անկյունում, բայց աթոռ գտնեինք, որ նստեինք ու խաղաղ ժպտայինք:

Իրարանցումը դադարեց, երիտասարդների հայացքները հասան բեմին, ուր դանդաղ քայլելով եկավ ինքը՝ Տիգրան Մանսուրյանը: Մարդկանց հայացքը ՝ պատրաստ թափանցելու մարդու վերջին բջիջը, Մանսուրյանին տեսնելով՝ մեղմացավ:

Իսկ մաեստրոն խոսեց, չէր հասցրել մի քանի բառ ասել, երբ տեխնիկան ընդհատեց նրան՝ հենց իր երաժշտությամբ: Մի քանի վայրկյանում ամբողջ դահլիճը լցվեց մաքրությամբ: Դա անհրաժեշտ էր, որ խոսքից առաջ դահլիճը մաքրվեր ու կարողանար ընկալել մանսուրյանական խոսքը, իսկ ավելի ճիշտ՝ Մանսուրյանի երաժշտական դասը՝ ուղղված երիտասարդներիս:

«Ես հիմա մի տեսակ փակ եմ ապրում, բայց մենակ չեմ. ընկերներս են գրքերը՝ հատկապես Չարենցի, Սևակի, Իսահակյանի, պատիֆոնը, նոտագրություններս»:

Մենակ ապրող մարդու համար շատ կոկիկ տեսք ուներ Մանսուրյանը.տեսակն է էդպիսին: Տեսակի խնդիր է նաև բարևից հետո միանգամից խոսել ընկերներից , և նորից տեսակի խնդիր է ունենալ հենց այդպիսի ընկերներ:

Մանսուրյանը ծնվել է Բեյրութում: Այս առիթով մաեստրոն ասաց. «Չեմ կարծում, թե Հայաստանից հեռու կարողանայի կայանալ:Հորս երազանքն էր, որ երաժիշտ դառնամ: Երաժշտական դպրոց չեմ հաճախել, ինքս եմ սովորել նոտագրություն: Երբ չկա ուսուցիչ, երբ կատարյալ մենակ ես, երաժշտության ու քո միջև ուղիղ կապ է ձևավորվում»: Թերևս սա և շատ այլ հանգամանքներ դարձրել են Մանսուրյանի արվեստն այնպիսին, ինչպիսին որ է: Սիմֆոնիկ երկեր, խմբերգեր, վոկալ շարքեր, սոնատներ, ֆիլմերի համար երաժշտություն:

«Մեր մանկության տանգոն», «Աշնան արևը», «Մենք ենք մեր սարերը», « Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և շատ այլ ֆիլմեր կիսով չափ Մանսուրյանինն են, քանի որ նաև իր երաժշտությամբ են դրանք այդքան ազգային ու մերը:

Հարց հնչեց՝ որն է Ձեր հին օրերի երգը…Կարճ, բայց դարձյալ խորը պատասխան. – Շիրակի դաշտերի երգերն իմ հին օրերի երգն են…

Դուք նկատեցի՞ք Մանսուրյանի ռեժիսուրան այս պատասխանում… Նկատեցի՞ք Շիրակի դաշտերով վազող երիտասարդ կամ էլ մանուկ Մանսուրյանին, ում շուրթերը շարժվում են երաժշտությամբ…

Մանսուրյանն ինքն է երաժշտություն…
Ողջ ընթացքում նայում էի նրան ու ուզում էի հարցնել՝ որն է Ձեր խաղաղությունը, էդ ո՞նց , էդ ինչո՞ւ եք էդքան խաղաղ… Այդ ընթացքում դահլիճից հարցեր էին ուղղում մաեստրոյին… ու երբ թմրությունից դուրս եկա, լսեցի Մանսուրյանի միտքը, ասաց.

– Իմ որոշումը սերն է …
Միայն Սիրով լցված մարդը կարող է այդքան խաղաղ լինել…
Հիշու՞մ եք չորս ընկերներիս, որ քառասուն րոպե շուտ էինք ներկայացել, հիշու՞մ եք աթոռ տանող-բերող ջահելներին, որ հայացքներով միմյանց պարտադրում էին, թե այստեղ չնստես, սա իմ տեղն է, իմ աթոռն է: Հիշու՞մ եք…

Ես էլ հիշում եմ, որ երբ մաեստրոն բեմում էր, աթոռ բերեցին, որ նստի, իսկ ինքը նստեց ու միանգամից ոտքի կանգնեց՝ ախր նստելով էս երեխեքս ինձ չեն տեսնի է…
Ողջ ընթացքում պատկառելի տարիքով մաեստրոն կանգնած էր բեմին, մենք՝ երիտասարդներս, դահլիճում նստած…
Շնորհակալություն հավերժի Տիգրան Մանսուրյանին:

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

qahana.am

Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան