Նավթի համաշխարհային գներն աճում են
ՏնտեսությունԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում նավթի գներն աճում են: Այդ մասին են վկայում էլեկտրոնային սակարկությունների արդյունքները:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,30 տոկոսով՝ հասնելով 46,82 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,41 տոկոսով՝ հասնելով 49,79 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: