Քարաբերդ գյուղում մեքենան եւ ավտոտնակն ամբողջությամբ այրվել էեն
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 01:02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Քարաբերդ գյուղում՝ ոչ բնակելի տանը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ. Ա.-ին պատկանող ավտոտնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:04-ին, մարվել՝ 02:15-ին:
Ամբողջությամբ այրվել են Ա. Ա.-ին պատկանող «ՎԱԶ-2114» մակնիշի 95 AM 777 պետհամարանիշով ավտոմեքենան և ավտոտնակը՝ 18 քմ: