Հայաստանի հավաքականի առաջիկա խաղի տոմսերը վաճառքում են
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ու Սենթ Քիթս եւ Նեւիսի հավաքականների միջեւ ընկերական հանդիպման տոմսերը վաճառվում են մայիսի 8-ից, հայտնում է ՀՖՖ կայքը:
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղի Արեւմտյան տրիբունայի տոմսերն արժեն 4000-5000 դրամ, Արեւելյան տրիբունայի տոմսերը՝ 3000-4000 դրամ, Հյուսիսային ու Հարավային տրիբունաների տոմսերը՝ 2000 դրամ:
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել ստադիոնի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից: Հունիսի 4-ին անցկացվելիք հանդիպումը մեկնարկելու է ժամը 20:00-ին: