Թոմաս Տուխելը կարող է «Բորուսիայից» հեռանալ Վացկեի հետ կոնֆլիկտի պատճառով
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի եւ ակումբի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեի հարաբերությունները սրվել են: Կոնֆլիկտի պատճառը «Մոնակոյի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղից առաջ «Բորուսիայի» ավտոբուսի մոտ տեղի ունեցած ռումբի պայթյունն է, գրում է Bild-ը:
Տուխելին դուրս չի եկել, որ այդ հանդիպումն անցկացվել էր միջադեպի հենց հաջորդ օրը: Գերմանացի մասնագետը նշել է, որ չի մասնակցել այդ որոշման քննարկմանը, իսկ այն ընդունել են Վացկեն ու ակումբի նախագահ Ռայնհարդ Ռաուբալը: Նշվում է, որ Թոմաս Տուխելը կարող է հեռանալ «Բորուսիայից», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018-ի ամառը:
Հիշեցնենքն, որ ռումբի պայթյունի հետեւանքով «Բորուսիայի» իսպանացի պաշտպան Մարկ Բարտրան տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ բարեհաջող վիրահատվել է: Նրա մոտ հոգեբանական շոկ է եւ ձեռքի պատռվածք: