Լրագրողները եւս Կանտեին ճանաչել են Պրեմյեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն Անգլիայի մարզական լրագրողների ասոցիացիայի վարկածով ճանաչվել է Պրեմյեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ВВС-ն:
Քվեարկության արդյունքում 26-ամյա Կանտեն առաջ է անցել իր ակումբակից Էդեն Ազարից ու «Տոտենհեմի» անգլիացի կիսապաշտպան Դելե Ալիից:
Հիշեցնենք, որ Նգոլո Կանտեն Անգլիայի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաեւ Մեծ Բրիտանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների պրոֆմիության (PFA) վարկածով: