Սաուդյան Արաբիան խոսել է նավթի պայմանագրի երկարաձգման մասին
ՏնտեսությունՍաուդյան Արաբիան չի բացառել ՕՊԵԿ+ ձեւաչափով նավթի արդյունահանման կրճատման պայմանագրի ազդեցության ժամկետի երկարաձգումը։ Այս մասին հայտարարել է թագավորության էներգետիկայի նախարար Հալեդ էլ-Ֆալեհը՝ Կուալա Լումպուր իր այցի ժամանակ, հաղորդում է RG-ն։
«Հիմնվելով խորհրդակցությունների վրա, որը ես անցկացրել եմ կարտելի երկրների հետ, ես գրեթե վստահ եմ, որ համաձայնագրի ազդեցությունը կերկարաձգվի մինչեւ 2017 թվականի երկրորդ կեսը եւ հնարավոր է, նույնիսկ դրանից հետո», - նախարարի խոսքերը մեջբերում է Bloomberg-ը։
Այդ լուրերի ֆոնին երկուշաբթի օրը նավթի գները աճ են ցուցաբերել։ Brent տեսակի նավթի ֆյուչերսների հուլիսի մատակարարումների գինը, երկուշաբթի օրը մեկ բարելի դիմաց դարձել է 49,79 դոլար։ WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները հասել են մեկ բարելի դիմաց 46,83 դոլար ցուցանիշին։