Վենգերը վերջապես հաղթում է Մոուրինյոյին (ծաղրանկար)
ՍպորտԾաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Արսենալի» միջեւ Անգլիայի առաջնության 36-րդ տուրի խաղին, որում լոնդոնյան ակումբը հաղթել էր 2:0 հաշվով:
«Արսենալը» գլխավորող Արսեն Վենգերը Պրեմյեր լիգայում առաջին անգամ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: 2 մարզիչների միջեւ նախորդ 12 խաղերում Մոուրինյոյի թիմերը տարել էին 5 հաղթանակ, եւս 7 հանդիպում ավարտվել էր ոչ ոքի:
Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում հանդես էր եկել 61 րոպե: «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնությունում չէր պարտվել նախորդ 25 խաղերում՝ սահմանելով ակումբային ռեկորդ: Պրեմյեր լիգայում մանչեսթերցիները նախորդ անգամ պարտվել էին 2016-ի հոկտեմբերին՝ 4 անպատասխան գոլ բաց թողնելով «Չելսիից»: