Արմավիրի մարզում 29-ամյա տղամարդն ինքնասպան է եղել
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում 29 տարեկան տղամարդն ինքնասպան է եղել։ Ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը NEWS.am-ին հայտնեց, թե մայիսի 7-ին, առավոտյան ժամը 7-ին շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ մի տղամարդ ինքնասպան է եղել։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ծաղկալանջ համայնքում սեփական տանը` բակի նախամուտքի վերին հատվածի երկաթե ձողից թելով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 1988թ. ծնված քաղաքացի։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: