Իբրահիմովիչը ՄՅՈւ-ում տարեկան ավելի քան 19 մլն ֆունտ է ստանում, Պոգբան՝ 8,6
ՍպորտՈրոշ մանրամասներ են հայտնի դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի և կիսապաշտպան Պոլ Պոգբայի պայմանագրերի վերաբերյալ:
Տեղեկատվությունը հրապարակվել է «The Dirty Business» («Կեղտոտ բիզնեսը») անունը կրող գրքում, որի շնորհանդեսը կկայանա այս շաբաթ Գերմանիայում:
«Daily Mail»-ին տեղեկատվություն է տրամադրվել «Յունայթեդի» այս երկու ֆուտբոլիստների աշխատավարձերի վերաբերյալ:
Զլատան Իբրահիմովիչը, որի պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, տարեկան ավելի քան 19 մլն ֆունտ է վաստակել: Շաբաթական նա 367 հազար ֆունտ է ստացեկ, ինչպես նաև բոնուս մոտ 2,8 մլն ֆունտի չափ՝ որոշակի քանակությամբ գոլերի համար:
Այդուհանդերձ, Պոլ Պոգբան տարեկան 8,6 մլն ֆունտ է աշխատում, իսկ 2017/18 մրցաշրջանի մեկնարկից սկսած կակտիվացվի նվիրվածության բոնուսը, որը կկազմի 3.4 մլն ֆունտ:
Գործակալ Մինո Ռայոլան, որը ներկայացնում է այս երկու ֆուտբոլիստների շահերը, Պոգբայի՝ «Յուվենտուսից» ՄՅՈւ տեղափոխվելու շնորհիվ 41 մլն ֆունտ է վաստակել: