Հանրապետության հրապարակում «Մայիսի 911» խորագրով տոնական շքերթ անցկացվեց
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 9-ին անցկացրեց հրշեջ-փրկարարների «Մայիսի 911» խորագրով տոնական շքերթ, որի ընթացքում շքերթի մասնակից ԱԻ նախարարության աշխատակիցները փողային նվագախմբի նվագակցությամբ փուչիկներ բաց թողեցին խաղաղություն խորհրդանշող կապույտ երկինք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ մայիսի 9-ը համաժողովրդական տոն է: «Մենք ամեն տարի փորձում ենք ավելի լավ նշել, ավելի բարձր տրամադրությամբ, որպեսզի իրականում արժևորվի այն հաղթանակը, որն ունեցել ենք մեր պատմության ընթացքում»,- ասաց նա:
«Մայիսի 911» խորագրով տոնական շքերթի նպատակներից է նաև բարձրացնել մարդկանց իրազեկման մակարդակը` հիշեցնելով, որ ամենադժվար պահին փրկարարները հասարակության կողքին են և ցանկացած արտակարգ իրավիճակում օգնության կարիք ունենալու դեպքում իրենք կարող են ահազանգել ՀՀ ԱԻՆ մարդուն հրատապ օգնության «911» շուրջօրյա ծառայություն: