Հայաստանի երիտասարդ մարմնամարզիկները կմասնակցեն Ալեքսանդր Դետյատինի գավաթի 17-րդ միջազգային խաղարկությանը
ՍպորտՄարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները կմասնակցեն Ալեքսանդր Դետյատինի գավաթի 17-րդ միջազգային խաղարկությանը:
Այս մասին տեղեկացրին Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից: Մրցաշարին Հայաստանը կներկայացնեն Արթուր Ավետիսյանը, Ժորա Սմբատյանը և Գագիկ Խաչիկյանը: Հավաքականը կգլխավորի ազգային թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Ալեքսանդր Դետյատինի գավաթի 17-րդ միջազգային խաղարկությունը կկայանա մայիսի 17-21-ը: