Չելսիի հարձակվողը հերքել է Չինաստան տեղափոխվելու շշուկները
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան մտադիր չէ տեղափոխվել Չինաստան,- տեղեկացնում է «Telegraph»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատրաստվում է գնել «Տյանցզին Ցյուանցզյանը»:
Հարձակվողը նշել է, որ չի ցանկանում տեղափոխվել Չինաստան: Կոստայի ներկայիս պայմանագրի ժամկետը «ազնվականների» հետ լրանում է 2019 թվականին:
Ինչպես վստահեցնում է աղբյուրը, չինական ակումբը պատրաստվում էր Իսպանիայի ընտրանու հարձակվողին վճարել տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կոստան մասնակցել է Պրեմիեր լիգայի 33 հանդիպման, դարձել է 20 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: