Տիգրանաշենի ոլորաններում բախվել են «Օպելն» ու «Մերսեդեսը». անվահեծանները կոտրվել են, կան վիրավորներ (ֆոտո)
ՀասարակությունԱրարատի մարզում, այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։00-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում, բախվել են Opel 32 ՍՍ 653 համարանիշի (վարորդ 40-ամյա Լաերտ Գ.) եւ Mercedes մակնիշի 72 GG 700 համարանիշի (վարորդ 42-ամյա Աշոտ Մ.) ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Opel-ի վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։
Mercedes-ի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության եւ պարզվել է, որ նա սթափ է եղել։ Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

