Երթեւեկության նոր փոփոխություն Երեւանի Կրկեսի մոտ
ՀասարակությունՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երեւանի Արշակունյաց պողոտայում տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու նպատակով 2017թ. մայիսի 8-ից Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր.Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կատարվել է երթեւեկության կազմակերպման նոր փոփոխություն:
ՃՈ-ից հայտնում են, որ փոփոխության արդյունքում՝ Արշակունյաց պողոտայի դեպի նշված խաչմերուկ ուղղության երթեւեկային մասի մոտ 100 մետր հատվածում կկազմակերպվի եւս մեկ՝ 5-րդ երթեւեկելի գոտի եւ երթեւեկությունը կկազմակերպի այնպես, որ 1-ին գոտիով կարելի կլինի երթեւեկել միայն դեպի Ագաթանգեղոսի փողոց, 2-րդ գոտիով՝ միաժամանակ դեպի Ագաթանգեղոսի եւ Գր. Լուսավորիչի փողոցներ, իսկ 3-րդ, 4-րդ ու 5-րդ գոտիներով՝ միայն դեպի Գր. Լուսավորիչի փողոց: