«Մերսեդեսը» բախվել է ոստիկանության զորքերի զորամասի պատին, ապա գազատարի սյանը
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 01:39-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի 34 ML 253 համարանիշի ավտոմեքենան (վարորդ Վ. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ոստիկանության զորքերի զորամասի պատին, այնուհետեւ գազատար խողովակի սյանը. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: