Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Վայքում
Հասարակություն«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 10-ին ժամը 23.00-ից մինչեւ մայիսի 11-ը ժամը 23.00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: