Ռուսլան Կորյանը գեղեցիկ գոլ է խփել տուգանայինից
ՍպորտՖուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 36-րդ տուրում «ԲՄԱ-Խաբարովսկը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթել է մոսկովյան «Սպարտակ-2»-ին:
Խաբարովսկի թիմի առաջին գոլը 35-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը, որն աչքի է ընկել տուգանային հարվածով: Կորյանը մեկնարկային կազմում հանդես է եկել 60 րոպե եւ 11-րդ գոլը խփել ընթացիկ առաջնությունում:
«ԲՄԱ-Խաբարովսկը» 58 միավորով երրորդ տեղում է: