ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
ՀասարակությունՀՀ ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներն ըստ ընտրական տեղամասերի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընտրողների վերջնական ցուցակները հրապարակվել են ՀՀ ոստիկանության police.am կայքում` դրանք ներբեռնելու հնարավորությամբ:
Երևանի ավագանու ընտրությունները կկայանան 2017թ. մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև ապրիլի 12-ը ներառյալ: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը և «Ելք» դաշինքը: