Արծվիկ Մինասյանը` Մակույթի նախարարության խայտառակ ծրագրի մասին. հերթը հասել է չղջիկներին
ՀասարակությունԱյսօր ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով մեծ աղմուկ բարձրացրած Մշակույթի նախարարության՝ քարանձավներում ռեստորաններ բացելու առաջարկին, նշեց. «Բնապահպանները դրա հետ կապված ահազանգել են, իրենք էլ համապատասխան ընթացակարգով գրություն են ուղարկել Մշակույթի եւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություններ, որպեսզի նկատի առնեն քարանձավների պահպանության հանգամանքը։ Մենք որոշել ենք քննարկումներ անցկացնել այս հարցի շուրջ։ Տարբեր մտահոգություններ կան ինչպես չղջիկների, այնպես էլ քարանձավների էկոմիջավայրերի փոփոխության հետ կապված։ Մենք մաքսիմալ չենք ուզում վնասել էկոմիջավայրը, բայց նաեւ կօգտագործենք այնպիսի ժամանակակից մեթոդներ եւ մեխանիզմներ, որպեսզի այս քարանձավները եւ, առհասարակ, բնության հուշարձանները կարողանանք ճշգրիտ եւ նպատակային դարձնել՝ բնապահպանական, տնտեսական քաղաքականության տեսակետից»,- ասաց նա։
Ա. Մինասյանն ընդգծեց, որ քննարկումներից հետո կլինի կամ արգելք, կամ լրացուցիչ պահանջներ, այնպիսի կանոնների սահմանմամբ, որը չի վնասի էկոհամակարգին։ Լրագրողների այն հարցին, թե խոսքն իրոք ռեստորանների մասին է, նա այսպես պատասխանեց. «Ոչ թե ռեստորաններ, այլ հանգստի այնպիսի տարածքների կազմակերպում, որը թույլ կտա մի կողմից մարդկանց հանգիստը կազմակերպել այդ հատվածներում, մյուս կողմից ինչ-որ բավարարվածություն զգալ այդ տարածքում»։