Ղազախստանում կայացել է Խորհրդային Միության հերոս Իշխան Սարիբեկյանի հիշատակի արարողություն
ՀասարակությունԱստանայում, Կոկչետավում և Ակմոլայի մարզում ապրող բազմաթիվ հայեր մայիսի 9-ին այցելել են Ակմոլայի մարզի Եսիլ քաղաքի գերեզմանատուն և ծաղիկներ զետեղել Խորհրդային Միության հերոս Իշխան Սարիբեկյանին նվիրված հուշակոթողի առջև: Այս մասին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Արարողո ւթյանը մասնակցել են Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանն ու դեսպանության անձնակազմը, Եսիլի շրջանի ակիմ Ամանբեկ Կալժանովը, Կոկչետավի հայ համայնքի ղեկավար Նորիկ Մագլամյանը և այլք:
Տեղի բնակիչները մինչ օրս հիշում են հայ Հերոսին որպես աշխատասեր, բարի ու համեստ անձնավորության:
Եսիլի մեր հայրենակիցները բարեկարգել ու պատշաճ տեսքի են բերել հերոսի շիրիմը»: