Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով


Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնանորոգումը շարունակվում է

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի  Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը եւ նորոգումը, որը մեկնարկել էր նախորդ տարվա հունիսից, վերսկսվել  է այս տարվա մայիսի առաջին օրերից: Ինչպես տեղեկացրեց Մարտունու քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լիլիթ Գեւորգյանը, Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը եւ հիմնանորոգումը ստանձնել են Մարտունու քաղաքապետարանը, 60-ից ավել բարերարներ, 400-ից ավելի դպրոցականներ, անհատ քաղաքացիներ: Ըստ նախագծի՝ եկեղեցին վերստին կստանա իր երբեմնի ճարտարապետական տեսքը:
 
«Սուրբ Աստվածածնի վերականգնման եւ նորոգման հիմքը 2015 թվականի գարնանը դրել էին երեք նախաձեռնող անձինք` Արմեն Գասպարյանը, Գեւորգ Բարսեղյանը եւ Արմեն Քարիտոնի Ավետիսյանը: Այն մեր քաղաքի միակ եկեղեցին է, որը տեւական ժամանակ, սկսած 1930-ական թվականներից, անմխիթար վիճակում է գտնվել: Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն դրա բակում պահպանված խաչքարերը թվագրվում են 11-13-րդ դարերով: 1886 թվականին եկեղեցին վերակառուցել են հայ ընտանիքները, որոնք Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի բնակավայրերից Սեւանի ավազան են գ աղթել ու Մարտունիում հաստատվել 1830 թվականից: Վերակառուցումը թվագրվում է 1886 թվականով. եկեղեցու դռան վրա` որմնաքարին արձանագրված է ՌՅԼԵ թիվը: Խորհրդային Միության հաստատումից հետո եկեղեցին վերածվել է կոլտնտեսության մթերային պահեստի, հոգևոր հովիվ տեր Աշոտն աքսորվել է, իսկ եկեղեցին որպես պահեստ օգտագործվել է մինչեւ 1970-ական թվականները, ապա լքվել եւ վերածվել ավերակների: 1980-ական թվականներից Մարտունի քաղաքի բնակիչ, մանկավարժ-բարերար  Ավետիք Մոմճյանը սեփական ուժերով մասնակի վերանորոգում է եկեղեցին՝ տեղադրում երկաթբետոնե սյուներ, ամրաններ , պանելային ծածկ, երկաթյա գմբեթ, օժանդակ կցակառույցներ: Թեեւ նորոգումից հետո եկեղեցին կորցնում է նախկին պատմաճարտարապետական տեսքը, սակայն դրականն այն է, որ այն  կանգուն է մնում՝ ընդունելով նաեւ քաղաքի հավատավորներին եկեղեցական տոների ընթացքում»,-ներկայացրեց Լիլիթ Գեւորգյանը: Նախորդ տարվա ընթացքում բազիլիկ եկեղեցու պատերի հողային մասերը մաքրվել, ամբողջությամբ փոխվել են, փոխվել են նաեւ դռները, պատուհաները, կատարվել են խորանի, հատակի հարթեցման, նստարանների տեղադրման եւ այլ աշխատանքներ:  Մի շարք բարերարների միջոցներով կառուցվել է զանգակատունը, բարերարներից մեկի նախաձեռնությամբ եկեղեցու շրջակա տարածքը վերածվում է կանաչ պուրակի: Այժմ ընթանում են ներքին եւ արտաքին հարդարման, պատերի հարթեցման, գմբեթի վերանորոգման, բեմի սեղանի, երիցատան կառուցման, բակի հարթեցման եւ սալիկապատման աշխատանքներ: «Եկեղեցու վերականգնման եւ հիմնանորոգման մեկնարկից մինչ այժմ հանգանակվել եւ ծախսվել է մոտ 31 միլիոն 200 հազար դրամ: Հանգանակությունները շարունակվում են: Խորանի վերեւի նկարազարդման եւ բեմի սրբապատկերները հեղինակելու է որմնանկարիչ Աբրահամ Ազարյանը: Մոտավոր հաշվարկներով աշխատանքները ավարտին կհասցվեն երկու ամսից, ինչից հետո տեղի կունենա  եկեղեցու բացման եւ օծման արարողությունը, որից հետո Սուրբ  Աստվածածինը կդառնա գործող, կլցվի հավատավորների շնչով ու աղոթքներով»,-հավաստեց Լիլիթ Գեւորգյանը:

 

Խոսրով Խլղաթյան

 

Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»