Նավթի համաշխարհային գներն աճում են
ՏնտեսությունԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, հաղորդում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի հունիսյան ֆյուչերսներն աճել են 0.51 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 47.57 դոլարի:
Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսներն աճել են 0.48 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 50.46 դոլարի: