Հայտնաբերվել է Արցախում ջրահեղձ եղած երրորդ ժամկետային զինծառայողի դին
ՀասարակությունՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է Արցախի հյուսիսում ջրահեղձ եղած երրորդ ժամկետային զինծառայողի` Ռուբեն Մնացականյանի դին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մայիսի 8-ի տեղի է ունեցել դժբախտ պատահար: Ըստ նախնական տվյալների, ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էին Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: