ՕԽ-2024. Լոս Անջելեսը 88 միլիարդ դոլար կծախսի տրանսպորտային ցանցի վրա
Սպորտ2024թ. ամառային Օլիմպիական խաղերի անցկացման հավակնորդ Լոս Անջելեսը հասարակական տրանսպորտի ցանցի զարգացման համար առաջիկա 7 տարում կծախսի 88 միլիարդ դոլար, հաղորդում է BBC-ն:
Լոս Անջելեսի երթեւեկության պայմանները համարվում են վատագույններից աշխարհի մեգապոլիսների շարքում: Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները տեսչական այցով եղել են Լոս Անջելեսում, որի ղեկավարությունը ներկայացրել է արդիականացման ծրագիրը: Այն կյանքի կկոչվի նաեւ օլիմպիական մայրաքաղաք չդառնալու դեպքում:
2024թ. Խաղերի մայրաքաղաքի ընտրությունը տեղի կունենա 2017թ. սեպտեմբերին: Լոս Անջելեսից բացի, Խաղերի անցկացմանը հավակնում է նաեւ Փարիզը: