Մանուչարյանը որակազրկվել է 6 խաղով
ՍպորտՌուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի անդամ Արթուր Գրիգորյանցը հայտարարել է, թե Ռուսաստանի Գավաթի եզրափակչի` «Ուրալ»-«Լոկոմոտիվ» խաղի վերաբերյալ ինչ որոշումներ են ընդունվել կազմակերպության հերթական նիստի ժամանակ:
Ռուսաստանի Գավաթի խաղարկության եզրափակչում «Ուրալը» 2:0 հաշվով պարտվել էր «Լոկոմոտիվին»:
Խաղավարտին, հիշեցնենք, դաշտում մասսայական ծեծկռտուք էր տեղի ունեցել՝ երկու թիմերի ֆուտբոլիստների մասնակցությամբ: Կրքերը հանգստացնելու համար գլխավոր մարզիչ Ալեքսեյ Նիկոլաևը ստիպված էր կարմիր քարտ ցույց տալ 4 ֆուտբոլիստի:
Բացի Մանուչարյանից, խաղադաշտից հեռացվել էին նաև «Ուրալի» ֆուտբոլիստ Արտյոմ Ֆիդլերը, ինչպես նաև «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստներ Արին և Ջեֆերսոն Ֆարֆանը:
«Կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել որակազրկել Արիին, Մանուչարյանին և Ֆիդլերին գավաթային 6 խաղով»,- Գրիգորյանցի խոսքն է մեջբերում «TACC»-ը: