Վարդան Հարությունյանը խոստանում է շարունակել ստվերի դեմ հետևողական պայքարը
ՏնտեսությունՀայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը խոստանում է առաջիկայում հետևողական քայլեր ձեռնարկել ստվերը նվազեցնելու ուղղությամբ: Մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը Վարդան Հարությունյանը նշեց, որ դա ամենօրյա աշխատանք է: «Նախորդ անգամ ես ձեզ ներկայացրել եմ հարկ վճարողների մոտ ստվերի տոկոսը: Այսօր ձեզ հաշվետու եմ, որ ստվերի տոկոսը նվազել է: Մյուս անգամ հաշվետու կլինեմ, որ էլի նվազել է: Ինչքա՞ն կլին ի նվազումը, եկեք կանխատեսում չանեմ, որովհետև այսօր շատ դժվար է կանխատեսում անել, թե որքան կնվազի»,- ասաց նա:
Հարությունյանը վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի ստվերի տոկոսը նվազի: «Այն, ինչ պետք էր հրատապ անել, արդեն արվել ու շարունակում է արվել: Մենք մեխանիզմը գտել ենք ու այդ եղանակով որքան հնարավոր է նվազեցնելու ենք ստվերը»,- եզրափակեց Հարությունյանը: