ԵՄ գագաթնաժողովը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը
ՄիջազգայինԵՄ գագաթնաժողովը վերջնականապես հաստատել է 2014-2019թթ. Եվրոպական հանձնաժողովի նոր կազմը՝ Ժան Կլոդ Յունկերի գլխավորությամբ, որը կսկսի աշխատանքը նոյեմբերի 1-ից: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ պատգամավորները զրույց են ունեցել ապագա եվրահանձնակատարներից յուրաքանչյուրի հետ: Լսումների արդյունքում Յունկերը պետք է փոխարիներ միայն մեկ թեկնածուի: Սլովենիայի նախկին վարչապետ Ալյոնկա Բրատուշեկը, որի համար կանխատեսվել է էներգետիկայի պորտֆելը և համատեղության կարգով Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, իրավասու չէր համարվել: Արդյունքում, նրա փոխարեն առաջարկվել է ազգությամբ սլովակ Մարոշ Շեֆկովիչի թեկնածությունը, ով հաջողությամբ հանձնեց խորհրդարանական «քննությունը»: