Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացմանն ուղղված ԱՄՆ հատկացումները կկազմեն ավելի քան 62 մլն դոլար
ՏնտեսությունԱՄՆ-ն Հայաստանին էներգետիկայի ոլորտի զարգացման նպատակով կհատկացնի 1,44 մլն դոլար: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի թիվ 10 փոփոխության կնքմանը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ միջոցները հատկացնում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) մասնավոր հատվածի մրցունակության զարգացման ծրագրով:
Ծրագրի շրջանակում կառավարությանն արդեն հատկացվել է 61,1 մլն դոլար, իսկ նոր միջոցների տրամադրման արդյունքում այդ թիվը կհասնի 62 մլն 578 հազար դոլարի: