Հայտնի են Մարսի վրա կյանքի համար հինգ հիմնական վտանգները
ՀասարակությունՄարսի վրա հայտնված մարդը կարող է մահանալ հինգ հիմնական պատճառով։ Համապատասխան հետազոտությունը ներկայացրել է մոլորակաբան Պասկալ Լին՝ NASA-ից, «Մարդիկ Մարսի վրա» համաժողովի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Space.com-ին։
Մարսի վրա գտնվող մարդկանց համար անմիջական վտանգ է ներկայացնում մթնոլորտային ցածր ճնշումը։ Նման պայմաններում մարդու արյունը սկսում է «եռալ»։ Դրա հետեւանքով կարելի է մահանալ մի քանի վայրկյանի ընթացքում։
Վտանգ է ներկայացնում նաեւ թթվածնի քաղցը։ Կարմիր մոլորակի մթնոլորտը 95 տոկոսով բաղկացած է ածխաթթու գազից։ Առանց թթվածին ստանալու մարդը կմահանա մի քանի րոպեում։
Այս առումով, երրորդ հորիզոնականում ցուրտն է։ Ամռանը Մարսի մակերեւույթին հասարակածի շրջանում ջերմաստիճանը կարող է հասնել +21 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի, սակայն գիշերը այն զգալիորեն ցածր է՝ մինչեւ -62 աստիճան։
Մարսի մթնոլորտի շերտերը մեծ քանակությամբ հղկափոշի են պարունակում։ Կուտակվելով մարդու թոքերում՝ այն մի քանի շաբաթվա ընթացքում մահվան պատճառ կարող է դառնալ։
Հինգերորդ տեղում ճառագայթումն է։ Մարսը մագնիտոլորտ չունի, ինչի հետեւանքով տիեզերական ճառագայթներն ու Արեգակի մասնիկների հոսքը մի քանի ամսում կարող են սպանել մարդուն։