Volkswagen-ը մոտ 1,2 մլրդ դոլար կվճարի ԱՄՆ-ում ավտոմեքենաների սեփականատերերին
ՀասարակությունVolkswagen (VW) ավտոարտադրողը մոտ 1,2 մլրդ դոլար կվճարի ԱՄՆ-ում տվյալ մակնիշի ավտոմեքենայի սեփականատերերին։ Այս մասին հաղորդում է RNS-ը ՝վկայակոչելով Reuters-ին։ Նման որոշում է ընդունել Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատարանը։
7,8 հազարից մինչեւ 13,9 հազար դոլարի չափով փոխհատուցում կստանան 2009-2012 թվականների արտադրության երեք լիտրանոց դիզելային շարժիչներով ավտոմեքենաների սեփականատերերը, որոնք ծրագրային ապահովման անսարքություն ունեն։
Դատարանը նաեւ վերջնականապես հավանություն է տվել գերմանական ավտոարտադրող Robert Bosch GmbH-ի առանձին համաձայնագրին, որի համաձայն այն VW-ի դիզելային շարժիչների սեփականատարերին կվճարի 327,5 մլն դոլար, քանի որ մասնակցել է շարժիչների մշակմանը։